Ղրղզստանի նախագահն էլ է ուզում Սահմանադրությունը փոխել
Ղրղզստանի նախագահ ԱլմազբեկԱթամբաևը ևս մտադիր է փոխել երկրի Սահմանադրությունը և անցնելկառավարման խորհրդարանական մոդելին։ «РИА Новости»-ն տեղեկացնում է, որ այս մասին նա հայտարարել է կառավարության և խորհրդարանի առջև ելույթի ժամանակ։ Նա ընդգծել է, որ գործող Սահմանադրությունը չի բացառում նախկին նախագահ ԿուրմանբեկԲակիևի ժամանակ առկա իրավիճակը, երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր մեկընտանիքի ձեռքում:
«Պետք է սահմանափակելնախագահիլիազորություններըևանցնելխորհրդարանականհամակարգին։ Բիզնեսըդեռիրենանպաշտպան էզգում: Շատերը մտածում են՝ ո՞վգիտի, թեէլինչկլինի: Բա որ հանկարծ 2017-ին իրոքնորնախագահգա, կրկին սկսվիսեփականությանվերաբախշում: Եթեկաննմանկասկածներ, ուրեմնմերօրենքներնուՍահմանադրությունըդրա առիթը տալիս են»,-նշել է Բակիևը:
Ավելի վաղ Աթամբաևը հայտարարել էր, որ չիպատրաստվումևսմեկանգամառաջադրվելերկրինախագահի պաշտոնում, քանի որ դա արգելում է Ղրղզստանի Սահմանադրությունը: Նաև նշել էր, որ ժառանգորդ չի պատրաստելու:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Ղրղզստանում անցկացված հերթական խորհրդարանական ընտրություններում 120 մանդատից 38–ը ստացել է Աթամբաևի կուսակցությունը և մեծամասնություն ձեռք բերել։ Ընդհանուր առմամբ, խորհրդարան էր անցել 6 կուսակցություն։
Ղրղզստանի նախագահն էլ է ուզում Սահմանադրությունը փոխել
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ևս մտադիր է փոխել երկրի Սահմանադրությունը և անցնել կառավարման խորհրդարանական մոդելին։ «РИА Новости»-ն տեղեկացնում է, որ այս մասին նա հայտարարել է կառավարության և խորհրդարանի առջև ելույթի ժամանակ։ Նա ընդգծել է, որ գործող Սահմանադրությունը չի բացառում նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի ժամանակ առկա իրավիճակը, երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր մեկ ընտանիքի ձեռքում:
«Պետք է սահմանափակել նախագահի լիազորությունները և անցնել խորհրդարանական համակարգին։ Բիզնեսը դեռ իրեն անպաշտպան է զգում: Շատերը մտածում են՝ ո՞վ գիտի, թե էլ ինչ կլինի: Բա որ հանկարծ 2017-ին իրոք նոր նախագահ գա, կրկին սկսվի սեփականության վերաբախշում: Եթե կան նման կասկածներ, ուրեմն մեր օրենքներն ու Սահմանադրությունը դրա առիթը տալիս են»,-նշել է Բակիևը:
Ավելի վաղ Աթամբաևը հայտարարել էր, որ չի պատրաստվում ևս մեկ անգամ առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում, քանի որ դա արգելում է Ղրղզստանի Սահմանադրությունը: Նաև նշել էր, որ ժառանգորդ չի պատրաստելու:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Ղրղզստանում անցկացված հերթական խորհրդարանական ընտրություններում 120 մանդատից 38–ը ստացել է Աթամբաևի կուսակցությունը և մեծամասնություն ձեռք բերել։ Ընդհանուր առմամբ, խորհրդարան էր անցել 6 կուսակցություն։
7or.am