Քաղաքական

05.11.2015 22:49


Ադրբեջանը Բաղանիս-Ոսկեպար ճանապարհին ՌԴ քաղաքացու բեռնատար է գնդակոծել

Ադրբեջանը Բաղանիս-Ոսկեպար ճանապարհին ՌԴ քաղաքացու բեռնատար է գնդակոծել

Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից գնդակոծվել է բեռնատար մեքենա։ Այս մասին հայտնել է Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը։

Նա նշել է, որ գնդակոծման արդյունքում վնասվել են մեքենայի անիվները և շարժիչը: Վարորդն ազգությամբ օսեթ է, նա չի տուժել:

«Interfax»-ն էլ տեղեկացրել է, որ Ադրբեջանի գնդակոծությունից տուժած բեռնատար մեքենան պատկանում է Ռուսաստանի քաղաքացու՝ Վլադիկավկազից:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, հետևակի մարտական մեքենաներից և այլ զենքերից Ոսկեվանը և Բաղանիսը գնդակոծվում էին։ «Aravot.am»–ը հայտնել էր, որ լսվել են պայթյունների ուժգին ձայներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը