Դժվար է առաջադեմ համարել մի ազգի, որը մի կարգին գրական լեզու չունի։ 21-րդ դարում, իհարկե, դժվար է գտնել այնպիսի ազգ, որն արդեն իսկ թևակոխած չլինի իր պատմության գրավոր շրջանը և սկսած չլինի գրական լեզու մշակել։ Իսկ որ լեզուների գրական տարբերակները միայն երկարատև մշակումից հետո են իրենց գործառույթները լիովին իրականացնում, կասկածից վեր է։
Հայերենը, փառք Աստծո, գիր ունեցող ազգերի մեջ առաջիններից մեկն է։ Եթե անգամ ապացուցված չհամարենք մինչմաշտոցյան գրի գոյությունը, այսօրվա մեսրոպյան այբուբենը հո 5 տարի առաջ 1600-ամյակը բոլորեց։ Իսկ հայերեն տպագրության 500 ամյակն էլ 2012թ. ենք նշելու։
Թվում է՝ ինչ խնդիր ունի այսօրվա հայերենը. 1600 տարվա գրավոր պատմություն ու Աբովյանից ի վեր մշակված, բյուրեղացած, գրական ու գիտական մեծարժեք գործերի հենք դարձած գրական երկու տարբերակ։
Անտեղյակների համար նշենք, որ 19-րդ դարում հայերենի գրական տարբերակը՝ գրաբարը, արդեն լիովին անհասկանալի էր դարձել վեց տասնյակ բարբառներով խոսող հայությանը։ Որոշելով հայ գրականությունը հարստացնել վեպի ժանրով, գրաբարի հիանալի գիտակ Խաչատուր Աբովյանը մի խիզախ քայլի դիմեց, որն էլ իր նշանակալի հետքը թողեց մեր պատմության մեջ։ Դորպատի համալսարանի շրջանավարտը «Վերք Հայաստանի» մեծակտավ ստեղծագործության համար լեզու ընտրեց իր գյուղի բարբառը։ Այսպիսով, արարատյան բարբառի երևանյան խոսվածքը դարձավ այն հիմքը, որի վրա բարձրացավ մերօրյա գրական արևելահայերենի հոյակերտ շենքը։ Լեզուն իմացողների, նրա հնարավորություններին տիրապետողների համար այդ շենքն իրոք այդպիսին է։ Նուրբ լեզվամտածողությամբ օժտված բազմաթիվ գործիչների ու հասարակ օգտագործողների շնորհիվ, հատկապես արձակագիրներ Րաֆֆու, Մուրացանի, Նար-Դոսի, Շիրվանզադեի ստեղծագործությունների բովով անցնելով, մեր բանաստեղծների գրչի ծայրին բյուրեղանալով, Արծրունու «Մշակ»-ում, այլ պարբերականներում մշակվելով, հետագա տարիներին զարգանալով՝ գրական հայերենը ձեռք բերեց մեր ժամանակներին համահունչ որակներ։ Հակառակը պնդողներին ես կասեմ, որ իրենք պարզապես չեն տիրապետում արդի գրական արևելահայերենի նրբություններին, թեև երևի դա է նրանց կրթության ու մասնագիտության լեզուն։
Իսկ թվային տեխնոլոգիաների մեր դարում ի՞նչ է կատարվում վերը նշված որակներով բնորոշվող գրական արևելահայերենի հետ։ Ոչ միայն օտարամուտ բառերով ու կաղապարներով է աղավաղվում, այլև իջնում է գավառական լեզվի մակարդակի։ Սրա պատճառներից մեկն այն է, որ Երևանում բնակվող կամ իրեն երևանցի համարող հանրության հիմնական մասը, անգամ բանասիրական կրթություն ունեցողները, չեն կարողանում սեփական բարբառը գրականից տարբերել։ Ասել կուզի՝ վերադառնում են ավելի քան մեկուկես դար առաջ՝ Աբովյանի ժամանակները։ Ինքը՝ Աբովյանը, խորին ցավով է հրաժարվել գրաբարով գրելու մտքից՝ գիտակցելով, որ զանգվածային անգրագիտության իր դարում մարդուն գրաճանաչ դարձնելն անգամ դժվարլուծելի խնդիր է, ուր մնաց, թե խոսակցականից անչափ հեռացած գրաբարի բառապաշարն ու քերականական ձևերն ուսուցանելը։ Նույն բանը չես ասի մեր ժամանակների մասին. այսօր յուրաքանչյուր երեխա (համենայնդեպս՝ փոքր բացառությամբ) դպրոց է հաճախում ու կրթություն ստանում գրական արևելահայերենով։ Ո՞վ է ասում, թե, ասենք, Խոյի բարբառը (որով խոսում են, օրինակ, Վայքի մարզի բնակիչները) ավելի մոտ է գրական արևելահայերենին, քան արարատյան բարբառը՝ գրաբարին։ Սակայն մարդիկ գրում և հայության մնացած հատվածների հետ հաղորդակցվում են գրական արևելեհայերենով։
Հիմա ի հայտ է եկել իրենց մտավորական հորջորջողների մի մեծ խումբ, ովքեր մտածում են՝ քանի որ առօրյայում ասում ենք, ասենք, «մեր համար», ինչո՞ւ պետք է գրավոր խոսքում գրենք՝ «մեզ համար»։ Սա, հասկանալի է, օրինակներից միայն մեկն է։ Պատասխանն այն է, որ երկրորդ ձևն է գրականում արմատավորվել, իսկ որ այն ևս հայերեն լեզվամտածողությանը հարազատ է, հաստատում են այսօր էլ խոսվող այլ բարբառներ։ Եթե հետևենք իմ ասածի նման մտածողների տրամաբանությանը, ես էլ կարող եմ, օրինակ, գրել մի խոսվածքվ, որի կրողն եմ մանկությունից ի վեր։ Շամշադիդնի խոսվածքի կրողներն են մերօրյա Հայաստանի նախկին Տավուշի, Իջևանի, Կարմիրի (Ճամբարակ) շրջանների, Դիլիջան քաղաքի բնակիչները, բազմաթիվ փախստական հայեր։ Բացի այդ, միջին դիրք գրավելով Ղարաբաղի, Լոռու և Արարատյան բարբառների միջև՝ ընկալելի կլինի նաև դրանք կրողների համար։ Սակայն երևակայում եք, չէ՞, զայրույթի այն ալիքը (և՝ ոչ անհիմն), որ կբարձրանա իրենց գրականի կրողներ համարողների շրջանում, եթե, օրինակ, բացեին այս էջն ու կարդային. «Տյժյար ա ըռաջադեմ ասիըլ մի ասկի, վեըրը մի կարքին կյրյական լյուզյու չունիը»։ Բանն արդեն այնտեղ է հասել, որ «է» օժանդակ բայն են «ա» դարձնում՝ մոռանալով, որ հայերենի այլ ճյուղերի բարբառներում ունենք «է», «ի» տարբերակները, իսկ այսօրվա գրականը սնուցող գրաբարում էլ (որից շատ բաներ հենց արարատյան բարբառն է ժառանգել) «է» է։ Ու խոսքն էլ սոսկ առանձին տարրերի մասին չէ։ Հասկանալ է պետք՝ գավառական լեզվով միայն գավառական մտքեր կարտահայտես, ասել է թե՝ կդառնաս գավառամիտ։
Ճիշտ է, արդի գրական արևելահայերենը, գրաբարին զուգահեռ, զարգացել է նաև բարբառներից ներմուծված բառերի, ձևերի ու կաղապարների շնորհիվ, սակայն ո՛չ արմատավորված գեղեցիկը ջնջելու և գավառական մակարդակը պարտադրելու հաշվին։
Լեզուն հզոր միջոց է մանավանդ այն որպես աշխատանքային գործիք կիրառողների, հատկապես լրագրողների համար։ Սրա վերաբերյալ իմ մտքերին կարելի է ծանոթանալ «Հայաստանի զրուցակից» թերթի 146 -րդ համարում Թումանյան ստորագրությամբ հրապարակված իմ «Կռիվն ուրիշ ճակատում է, ու զենքը լեզուն է» հոդվածում։
Այժմ, երբ ՀՀ ԱԺ-ում հերթի է դրված օտարալեզու դպրոցներ բացելուն նպաստող օրինագիծը (ետ՝ դեպի խորհրդային իրականություն), հարկավոր է նշել, որ միայն օտարամուտ անհարազատ տարրերը և աղավաղումները չեն, որ հայերենին սպառնում են. մեր հիրնավուրց ու արդիական լեզվին այսօր ավելի շատ գավառականացումն է սպառնում, գեղջկական բաղադրիչների ներմուծումը։ Այսպես գրողներին թվում է, թե իրենք կենդանություն են հաղորդում խոսքին, այն զերծ պահում կաղապարներից, այսպես կոչված՝ շաբլոնից։ Իսկ իրենք երբևէ փորձե՞լ են դա անել գրական հայերենի շրջանակներում։ Թե՞ նրանք միշտ «կիսում են մտքերը, նրանց մոտ համոզմունք է առաջանում, արդյունքում նրանք հասկանում են՝ իրենք են հանդիսանում ազգի էլիտան, որովհետև բանը կայանում է նրանում, որ իրենք են ամենախելոքը և հայերեն լեզվի միակ գիտակները»... Մեր լեզուն ճկնությունից զրկող նման բազմաթիվ կաղապարներ կարելի է բերել, որոնք խոսողների հսկայական խավի ամենօրյա բառապաշարում են, ու նրանք չեն էլ կասկածում, որ հայերենի իրական որակների հետ դրանք ոչ մի առնչություն չունեն։
Այսօրինակ լեզվով արած կոչերո՞վ ենք փորձում մեր հասարակությանը մղել կառուցելու մեր Հաղթական կամարը։ Վախենամ՝ նման մակարդակից ոչ թե հաղթական կամար բխի, և ոչ իսկ՝ մեր եկեղեցիների ու շենքերի հոյակերտ կամարները, այլ մի խղճուկ կոր բացվածք, որի տակով միայն կռացած է հնարավոր անցնել...
Ինչ վերաբերում է մեր խորհրդարանականներին, այն ընտրանուն (այլ խոսքով՝ էլիտային), ովքեր պետք է որոշեն՝ օտարալեզու դպրոց բացե՞լ, թե ոչ, ցավով խոստովանենք՝ նրանց մեջ քանի՞սն են, որ հայերեն գիտեն պահանջված մակարդակով... Վախենամ, հարցիս պատասխանը 0-ին խիստ մոտ թիվ լինի։
Մինչդեռ ինչքան հրատապ ու արդիական է այսօր խորհրդարանում քննարկել հենց մեր լեզուն խեղճացնուղ երևույթներից ազատվելու հնարավորությունները։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է հեղինակային խոսքում արգելել բարբառային ու օտար բաղադրիչները, լրատվամիջոցներից և բլոգերներից, հատկապես հեռուստաընկերություններից պահանջել հրապարակ հանել միայն գրագետ տեքստեր, հայերենի թվայնացման հնարավորություններն ընդլայնելով՝ հեռախոսային ու համակարգչային հաղորդագրությունների համար հայերենով գրելու դաշտ ապահովել։
Հառաջադիմություն կպոռանք, հետ-հե՞տ կերթանք

Արմենուհի Փալանդուզյան