Աշխարհ

05.11.2015 17:02


ՌԴ ՆԳՆ փոխնախարարը պնդում է՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդը քնել է ղեկին

ՌԴ ՆԳՆ փոխնախարարը պնդում է՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդը քնել է ղեկին

ՌԴ ՆԳՆ փոխնախարար, քննչական դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Սավենկովը պնդել է, որ Տուլայի տարածաշրջանում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդը քնած է եղել ղեկին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

Նա նշել է, որ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ժամանակ վթարների թիվը աճել է վարորդների կողմից աշխատանքի և հանգստի ռեժիմի խախտման պատճառով ևս։

«Դա համատարած խնդիր է: Տուլայի տարածաշրջանում ՀՀ–ին պատկանող ավտոբուսի խոշոր վթարը նույն պատճառով էր՝ վարորդը պարզապես քնել է ղեկին»,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը