Լրահոս

05.11.2015 16:44


Մեկ անգամ պետք է կանգնել ազգովի ու «Ոչ» ասել

Մեկ անգամ պետք է կանգնել ազգովի ու «Ոչ» ասել

Գիտեք՝ ցնդելունը որն է... այն է, երբ ժողովրդին իշխանությունն օգտագործում է ԱՄՀ-ին կամ Արևմուտքին ցույց տալու համար, որ գիտեք, թե ձեր կենսաթոշակայինին ժողովուրդը «ԴԵՄ» է, կամ էլ հոսանքի հետ կապված՝ ժողովրդին հերիք չի՝ ջրցանեցին, Ռուսաստանի դեմ օգտագործեցին, մի հատ էլ «մայդանշիկներ» սարքեցին:
Բայց ասօրվա դրությամբ, որ պետք է սեփական անձի, ընտանիքի, երեխայի, սիրելի մարդու ու ապագայի համար պայքարել, չգիտես՝ ինչու, ժողովուրդը, բացառությամբ որոշ շրջանակների, չկա:
Մի օր էլ ձե՛ր, մեր բոլորի՛ս համար դուրս եկեք փողոց, ակտի՛վ եղեք, հանրահավաքների՛ մասնակցեք, լսելի՛ դարձրեք ձեր ձայնը: Չի՛ կարելի այդքան «հոգնած» լինել: Գոնե մեկ անգամ կարելի է, չէ՞, ազգովի կանգնել ու «Ոչ» ասել իշխանությանը, ոչ թե բողոքել ու հարմարվել, որ երկրում ոչինչ չի փոխվում: Պարզ է, որ ոչինչ չի փոխվի, եթե գործողություն չկա, շարժ չկա:
Մեր փոխարեն ոչ ոք ի շահ մեզ չի փոխի մեր երկիրը: Չկա բնության մեջ նման բան...
Մեկ անգամ պետք է կանգնել ազգովի ու «Ոչ» ասել՝ առանց «բայցերի», «սակայնների», «հանգամանքների»... ասել ու շունչ քաշել:
Հ. Գ. Երիտասարդնե՛ր, ալո՛, զարթնե՛ք, դո՛ւրս եկեք համալսարանների՝ վաղուց նեոբոլշևիկյան գաղջով ներծծված պատերից: Այդքան վախեցած մի՛ եղեք վերջապես:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը