Լրահոս

30.09.2010 15:12


Ավստրալիայում ընտրվել է աշխարհի ամենագեղեցիկ մետաղադրամը

Ավստրալիայում ընտրվել է աշխարհի ամենագեղեցիկ մետաղադրամը

Ավստրալիայում տեղի ունեցած Դրամատների ղեկավարների համաշխարհային կոնֆերանսում ընտրվել է աշխարհի ամենագեղեցիկ մետաղադրամը։ Ինչպես հաղորդում է Մեքսիկայի դրամատան պաշտոնական կայքէջը,  2010 թ. ամենագեղեցիկ մետաղադրամ է  ճանաչվել հեղափոխության հարյուրամյա տարելիցի առթիվ թողարկված մեքսիկական արծաթե հուշադրամը։

Մետաղադրամի անվանական արժեքը 10 մեքսիկական դոլար է։ Մետաղադրամի մի կողմում պատկերված են զինված ապստամբներ, իսկ հակադարձ  կողմում՝ Մեքսիկայի զինանշանը։ Մետաղադրամը 48 մմ տրամագիծ ունի, իսկ քաշը ավելի քան 60 գրամ է։ Այն պատրաստված է 999 հանգի արծաթից։

Սա առաջին անգամը չէ, որ Մեքսիկայի դրամատանը հաջողվում է հաղթել առավել գեղեցիկ մետաղադրամների  ամենամյա մրցույթում։ Այսպես, 2008թ. արծաթե ամենագեղեցիկ հուշադրամ է ճանաչվել ացտեկական օրացույցով և մեքսիկական զինանշանով մետաղադրամը։

 

Այս խորագրի վերջին նյութերը