Աշխարհ

05.11.2015 18:45


Պետդեպը մեղադրել է ՌԴ–ին Սիրիայում ցամաքային հրետանի տեղակայելու համար

Պետդեպը մեղադրել է ՌԴ–ին Սիրիայում ցամաքային հրետանի տեղակայելու համար

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Կոնգրեսում հայտարարել է, որ ՌԴ–ն ցամաքային հրետանի է տեղակայել Սիրիայում, մասնավորապես՝ Համայում և Հոմսում։

Նուլանդի ելույթը տեղադրված է Պետդեպի թվիթթերյան էջում։

Նրա խոսքերով՝ «հրետանու տեղակայումը կբարդացնի Համայում և Հոմսում տիրող իրավիճակը»։ Նուլանդը, սակայն, իր խոսքերի որևէ ապացույց չի նշել։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 30–ից ՌԴ ՌՏՈւ–ն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը