«Airbus»–ի վթարի վայրը այլմոլորակային տեսարան է հիշեցնում (տեսանյութ)
Սինայական թերակղզում «Airbus-321» ինքնաթիռի անկման մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, օդանավի անձնակազմն ընդհանրապես չի քննարկել տեխնիկական խնդիրները: Ըստ նոր վարկածի` շարժիչում տեղի ունեցած պայթյունի հետևանքովօդանավն ակնթարթորեն ոչնչացվել է դեռ օդում:
Ռուսական ինքնաթիռի անկման վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են, դրա տարածքն ընդլայնվել է մինչև 30 քկմ: Աղբյուրի փոխանցմամբ` վթարի վայրը նման է այլմոլորակային բնանկարների. ամենուր կարելի է տեսնել այրված հողը և գետերի չորացած հուները: Փրկարարները դեպքի վայր են ժամանում վաղ առավոտյան, քանի որ լուսային օրը Եգիպտոսում շատ կարճ է: Բոլոր փրկարարներն իրենց հետ անհրաժեշտ սարքավորումներով և ջրով ուսապարկեր են վերցնում: Ճանապարհին հաճախակի հանդիպում են ուղևորների անձնական իրերը` լողազգեստները, շրջազգետները, լողի համար նախատեսված դիմակները, մանկական շապիկները և կոշիկները: Որոնողական աշխատանքների արդյունքում մասնագետները հայտնաբերել են երեք անձնագիր:
«Airbus»–ի վթարի վայրը այլմոլորակային տեսարան է հիշեցնում (տեսանյութ)
Սինայական թերակղզում «Airbus-321» ինքնաթիռի անկման մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, օդանավի անձնակազմն ընդհանրապես չի քննարկել տեխնիկական խնդիրները: Ըստ նոր վարկածի` շարժիչում տեղի ունեցած պայթյունի հետևանքով օդանավն ակնթարթորեն ոչնչացվել է դեռ օդում:

7or.am