Աշխարհ

05.11.2015 14:01


Եվրոպայի լիգա. «Բուրուսիա»–ն կխաղա «Գաբալա»–ի հետ

Եվրոպայի լիգա. «Բուրուսիա»–ն կխաղա «Գաբալա»–ի հետ

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4–րդ տուրի շրջանակներում այսօր Դորտմունդի «Բորուսիա»–ն կհյուրընկալի ադրբեջանական «Գաբալա»–ին։

Դորտմունդցիներն այս հանդիպմանը մոտենում են հիանալի մարզավիճակում։ Հոկտեմբերին թեթև անկումից հետո «իշամեղուները» կրկին թափ են հավաքել՝ հաղթանակ տոնելով վերջին 5 խաղում և խփելով 18 գոլ։

«Գաբալա»–ի հետ արտագնա հանդիպմանը տարած հաղթանակից հետո (3:1) թիմը երկրի առաջնությունում հաղթել է «Աուգսբուրգ»–ին (5:1) և «Վերդեր»–ին (3:1), իսկ Գերմանիայի գավաթում՝ «Պադերբորն»–ին՝ (7:1)։

Առաջիկա հանդիպմանը «Դուրտմունդ»–ից հնարավոր է՝ չխաղա Հենրիխ Մխիթարյանը, ով ընդգրկված չէ հիմնական կազմում։

Սեփական դաշտում դորտմունդցիներից կրած պարտությունից հետո «Գաբալա»–ն 3 հանդիպում է ունեցել ազգային առաջնությունում՝ հավաքելով ընդամենը 2 միավոր (2 առանց գոլերի ոչ ոքի և 1 պարտություն)։

Այսօրվա հանդիպմանը թիմին չի կարող օգնել վնասվածք ստացած հիմնական դարպասապահ Դմիտրի Բեզոտոսնին։

Հանդիպման մեկնարկը՝ երևանյան ժամանակով 22:00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը