Աշխարհ

05.11.2015 11:40


Սիրիայում չափավոր ընդդիմության որոշ խմբեր պատրաստ են հրադադարի

Սիրիայում չափավոր ընդդիմության որոշ խմբեր պատրաստ են հրադադարի

Սիրիայում չափավոր ընդդիմության որոշ խմբեր պատրաստ են հրադադարի, եթե նման որոշումն ընդունվի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում:

Այդ մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, «Sputnik» գործակալությանը հայտնել է ընդդիմադիր Ազգային համակարգող կոմիտեի ղեկավար Հասան Աբդել Ազիմը:

«Կան սիրիական ընդդիմության զինված խմբեր, որոնք ընդունում են քաղաքական որոշման հնարավորությունը, քանի որ նրանք սիրիական ժողովրդի մի մասն են: Նրանք պահպանելու են հրադադարի ռեժիմը, եթե նման որոշում ընդունվի»,- հայտարարել է Աբդել Ազիմը` հավելելով, որ որոշ խմբեր նաև լավատեսորեն են տրամադրված ՌԴ ռազմա-տիեզերական ուժերի գործողությունների նկատմամբ, և իրենց գործողությունները հարմարեցնում են ահաբեկիչների դեմ ուղղված Ռուսաստանի հարվածներին:

«Նրանք նման որոշում են կայացրել, երբ նկատել են ահաբեկիչներին հարվածներ հասցնելու գործում Ռուսաստանի լրջությունը: Ընդդիմադիրները նահանջում են, երբ անհրաժեշտ է ՌԴ-ին հնարավորություն տալ հարված հասցնել ահաբեկիչներին, և դրանով իսկ փրկում են իրենց կյանքը», - ասել է Ազգային համակարգող կոմիտեի ղեկավարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը