Լրահոս

04.11.2015 23:36


Լոռու մարզում 30-ամյա որդին տան միջանցքում կախված վիճակում հայտնաբերել է 56-ամյա հոր դին

Լոռու մարզում 30-ամյա որդին տան միջանցքում կախված վիճակում հայտնաբերել է 56-ամյա հոր դին

Նոյեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի 13-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա Սուրեն Աղաջանյանը ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել է, որ նոյեմբերի 1-ի ժամը 20:00-ից մինչև նոյեմնբերի 3-ը ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում իր հայրը` 56-ամյա Սարիբեկ Աղաջանյանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Պարզվել է, որ Ս. Աղաջանյանը տան միջանցքում դռան շրջանակից կախվելու միջոցով վերջ է տվել իր կյանքին:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը