Եթե վարչապետի ասած արժեքավոր մտքերն իրականություն չեն դառնում, նշանակում է՝ քաղաքական կամք չկա
-2010թ. բյուջեն մեր իրականության հետ որևէ կապ չունի,-ճեպազրույցի ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը՝ գնահատական տալով կառավարության կողմից ԱԺ քննարկմանը ներկայացված 2010թ. պետբյուջեին,-այս բյուջեն մեզ համար ընդունելի չէ։
-Որպես խոսք՝ վարչապետի խոսքը բավական լավ էր կառուցված. գրագետ, գեղեցիկ խոսք էր,-ասել է Ա. Մարտիրոսյանն ու նշել, թե ինքը հիշում է վարչապետի ամանօրյա ուղերձը, որտեղ բավական տեղ էր հատկացված օլիգարխների մասին հարցին.
-Այս մեկ տարվա ընթացքում ես չեմ տեսել որևէ գործնական քայլ, օրենսդիր կամ քաղաքական որոշում, որն ինձ կբերեր այն համոզման, որ իշխանությունները, այդ թվում՝ վարչապետը, ցանկանում են օլիգարխիկ, մոնոպոլ-կրիմինալ համակարգը փոփոխել և իրական բարեփոխումներ իրականացնել մեր երկրում,-ընդգծել է Ա. Մարտիրոսյանը։
«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանն էլ, ի լրումն Արմեն Մարտիրոսյանի, ասել է.
-Ամրագոտիների վերաբերյալ «քաղաքական» որոշումը ցույց տվեց, որ եթե կա այդ կամքը, ուրեմն կարող են ցանկացած խնդիր լուծել։ Եթե այսօր վարչապետի ասած այդ արժեքավոր մտքերն իրականություն չեն դառնում, նշանակում է՝ քաղաքական կամք չկա։

7or.am