Աշխարհ

04.11.2015 21:06


А321–ը վթարի է ենթարկվել շարժիչում պայթյունի պատճառով (լուսանկար, տեսանյութ)

А321–ը վթարի է ենթարկվել շարժիչում պայթյունի պատճառով (լուսանկար, տեսանյութ)

Ռուսական А321 օդանավի վթարի պատճառը եղել է շարժիչում պայթյունը։ ТАСС –ի փոխանցմամբ, այս մասին «Ալ–Մասրի ալ–Յում» պարբերականին հայտնել են Եգիպտոսի քննչական կոմիտեի դատական աղբյուրները, որոնք զբաղվում են օդանավի կործանման պատճառների հետաքննությամբ։ Նրանց խոսքով՝ դա է ապացուցում «սև արկղերի» վերծանումը։

Թե շարժիչում ինչ պատճառով է տեղի ունեցել պայթյունը, կպարզի հատուկ տեխնիկական լաբորատորիան՝ համադրելով վթարի վայրում հայտնաբերված զոհերի դիերի և Airbus–ի մասերի փորձաքննությունները։

Նշվում է նաև, որ հետաքննությունը դեռևս չի մատնանշում՝ վթարը ահաբեկչության հետևանք է։

Քննիչները հավելել են, որ օդանավի ինքնագրերը չեն արձանագրել անձնակազմի որևէ արտակարգ կանչեր՝ ուղղված դիսպետչերներին։ Միաժամանակ, օդանավի կտրուկ անկումը մատնացույց է անում հզոր պայթյունին, որը հանգեցրել է միանգամից բոլոր շարժիչների խափանմանը և դեռևս օդում ինքնաթիռի մաս–մաս լինելուն։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը