Ամերիկացի կինոռեժիսոր, «Բոնի և Քլայդ» ֆիլմի ստեղծող Արթուր Փենը մահացել է 88 տարեկանում։ Հղում անելով այլ աղբյուրի՝ «Euronews»-ը նշում է, որ մահվան պատճառ է դարձել սրտային անբավարարությունը։ 88-ամյակը նշելու հենց հաջորդ օրը նա մահացել է Նյու-Յորքի իր տանը։
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, 60-ականների վերջերին հանդիսատեսներին ներկայացնելով հանրահայտ ավազակների մասին «Բոնին և Քլայդը» սագան, կինոյի բազմաթիվ մրցանակաբաշխությունների դափնեկիր Փենը փոխել է հոլիվուդյան կինոստուդիաների ձեռագիրը։
Իսկ 1970թ. ռեժիսորը նկարահանեց «Փոքր մեծ մարդը» ֆիլմը Դասթին Հոֆմանի գլխավոր դերակատարությամբ։
Մահացել է հայտնի կինոռեժիսոր Արթուր Փենը