Աշխարհ

04.11.2015 15:54


Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հրաժարական է ներկայացրել։ Ինչպես հաղորդում է «Интерфакс»–ը, այս մասին հայտնել է իշխող Սոցիալ–դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը։

Հրաժարական տալու Պոնտայի որոշումը պայմանավորված է Բուխարեստի գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհով, որի հետևանքով զոհվել էր 32 մարդ։ Դրանից հետո Ռումինիայում ցույցեր էին սկսվել՝ հրդեհի մեղավորներին պատժել պահանջով։ Ցույցերը Բուխարեստից տարածվել են այլ քաղաքներ ևս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը