Լրահոս

04.11.2015 21:20


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 3-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Աբովյան պուրակում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 15.55-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Մաշտոցի փողոցի թիվ 3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 21.00-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գավառ-Նորատուս ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 21.50-ին, «Մերսեդես Ա-160» մակնիշի ավտոմեքենան Գավառի Ազատության փողոցում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 4 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 17.05-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուր փողոցում բախվել է «Հոնդա Ֆիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«Հոնդա Ֆիտ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը