Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի կապակցությամբ կազմակերպվել է բժշկական կոնսիլիում
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հետ Տուլայում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել են Ուզլովայա, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններ, հանդիպել վթարից տուժածներին:
Տուժածների առողջական վիճակը տեղում գնահատելու նպատակով` Տուլայի շրջանի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանի մասնակցությամբ հրավիրվել է բժշկական կոնսիլիում:
Ինքնաթիռով Երևան կգան նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս տեղափոխում: Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:
Նշենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարից անմիջապես հետո ՌԴ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել է վիրավորների պատշաճ բուժօգնությունը: Տուժածներն ապահովվել են անհրաժեշտ դեղերով: Նախնական պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 5-ին, Ռուսաստանի Դաշնությունից հատուկ չվերթով Երևան կտեղափոխվեն վթարից զոհված ուղևորների աճյունները:
Այսօր առավոտյան Արմեն Մուրադյանը և Գագիկ Բեգլարյանը մասնակցել են նաև Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևի հրավիրված խորհրդակցությանը: Քննարկվել են հետագա աշխատանքները կազմակերպելու հարցերը:
Նոյեմբերի 3-ին՝ դեպքից ժամեր անց, Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով: Իրավիճակի մասին պարբերաբար զեկուցվում է Հանրապետության Նախագահին և վարչապետին:
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի կապակցությամբ կազմակերպվել է բժշկական կոնսիլիում
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հետ Տուլայում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել են Ուզլովայա, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններ, հանդիպել վթարից տուժածներին:
Տուժածների առողջական վիճակը տեղում գնահատելու նպատակով`
Տուլայի շրջանի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանի մասնակցությամբ հրավիրվել է բժշկական կոնսիլիում:
Ինքնաթիռով Երևան կգան նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս տեղափոխում: Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:
Նշենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարից անմիջապես հետո ՌԴ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել է վիրավորների պատշաճ բուժօգնությունը: Տուժածներն ապահովվել են անհրաժեշտ դեղերով: Նախնական պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 5-ին, Ռուսաստանի Դաշնությունից հատուկ չվերթով Երևան կտեղափոխվեն վթարից զոհված ուղևորների աճյունները:
Այսօր առավոտյան Արմեն Մուրադյանը և Գագիկ Բեգլարյանը մասնակցել են նաև Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևի հրավիրված խորհրդակցությանը: Քննարկվել են հետագա աշխատանքները կազմակերպելու հարցերը:
Նոյեմբերի 3-ին՝ դեպքից ժամեր անց, Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով: Իրավիճակի մասին պարբերաբար զեկուցվում է Հանրապետության Նախագահին և վարչապետին:
ՀՀ առողջապահության նախարարություն