«Gmail» փոստային համակարգի բջջային հավելվածը շուտով կհամալրվի «Smart Reply» գործառույթով, որը հնարավորություն կտա արագ պատասխանելու նպատակով ընտրել երեք կարճ տարբերակ:
Ըստ «Google»-ի պաշտոնական բլոգում տեղադրված հաղորդագրության` արհեստական ինտելեկտը վերլուծելու է նախորդ նամակներն ու պատասխանները` փորձելով գուշակել հաղորդագրությունը, որին հնարավոր է պատասխանել կարճ արտահայտությամբ, և առաջարկելով հնարավոր տարբերակներ:
Մասնագետները նշում են, որ ընդունելի ճշգրտությանը հասնելու նպատակով անհրաժեշտ է արհեստական ինտելեկտի երկար ուսուցում, և օգտատերերը կարող են միանալ այդ գործընթացին: «Smart Reply» հավելվածի անգլերեն տարբերակը հասանելի է լինելու «Google Play»-ում արդեն այս շաբաթ:
«Gmail»–ն ինքնուրույն կպատասխանի նամակներին

7or.am