Աշխարհ

04.11.2015 19:05


Արկտիկայում հնագույն ազնվացեղ շների մնացորդներ են գտնվել

Արկտիկայում հնագույն ազնվացեղ շների մնացորդներ են գտնվել

Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նյութական մշակույթի ինստիտուտի հնագետներին հաջողվել է պարզել, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի կղզիներում 8 հազ տարի առաջ մարդիկ զբաղվել են շների սելեկցիայով, ինչի արդյունքում հաջողվել է ստանալ սիբիրյան լայկայի ժամանակակից չափանիշներին համապատասխանող ցեղատեսակ:

«Лента.ру»-ի փոխանցմամբ` Նովոսիբիրսկյան կղզիների Ժոխովյան բնակավայրում իրականացվող պեղումների արդյունքում մասնագետներին հաջողվել է հայտնաբերել շների մնացորդներ, որոնց մաշված ատամները վկայում են այն մասին, որ մարդիկ ոչ միայն ընտելացրել են այդ կենդանիներին, այլ նաև խնամել նույնիսկ ծեր շներին:

Բացի այդ, պեղումների ընթացքում հայտնաբերված շնասահնակները վկայում են այն մասին, որ շներին օգտագործել են հենց տեղաշարժման համար, թեև ավելի խոշոր ներկայացուցիչների օգտագործել են նաև որսի ժամանակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը