Իր աստղից զրկված մոլորակում փոթորկում են «մետաղե» հողմերը
Մեծ Բրիտանիայի Էդինբուրգի համալսարանի գիտնականները, Բեթ Բիլլերի գլխավորությամբ, ուսումնասիրել են 2013թ. «Pan-STARRS» աստղադիտակների համակարգի շնորհիվ հայտնաբերված «PSO J318.5-22» մոլորակը և պարզել, որ այն, հավանաբար, ծագել է աստղի շուրջ, այնուհետև ինչ-որ կերպ դուրս եկել իր ուղեծրից` միայնակ հայտնվելով բաց տիեզերքում:
Այս իրավիճակը հեշտացնում է մոլորակի ուսումնասիրումը, քանի որ չկա աստղադիտակները կուրացնող աստղի փայլը:
«New Scientist»-ի փոխանցմամբ` առանց աստղի մնացած մոլորակի պայծառությունը մի քանի ժամվա ընթացքում կարող է տատանվել մոտ 10%-ի շրջանակներում, ինչը, ըստ գիտնականների, հավանաբար պայմանավորված է մոլորակի եղանակային համակարգի առանձնահատկություններով: Այսպես, միայնակ մոլորակի մակերեսին Քելվինի համակարգով մոտ 1100աստիճան տաքություն է, որը պահպանվում է մոլորակի ներքին տաքության շնորհիվ, քանի որ մոլորակի շուրջ չկան աստղեր, որոնք կտաքացնեին այն: Դա նշանակում է, որ մոլորակի ամպերը բաղկացած են ոչ թե ջրից, այլ հեղուկ մետաղից։ Իր աստղից զրկված մոլորակում փոթորկում են հալված մետաղից հողմերը։
Իր աստղից զրկված մոլորակում փոթորկում են «մետաղե» հողմերը
Մեծ Բրիտանիայի Էդինբուրգի համալսարանի գիտնականները, Բեթ Բիլլերի գլխավորությամբ, ուսումնասիրել են 2013թ. «Pan-STARRS» աստղադիտակների համակարգի շնորհիվ հայտնաբերված «PSO J318.5-22» մոլորակը և պարզել, որ այն, հավանաբար, ծագել է աստղի շուրջ, այնուհետև ինչ-որ կերպ դուրս եկել իր ուղեծրից` միայնակ հայտնվելով բաց տիեզերքում:
Այս իրավիճակը հեշտացնում է մոլորակի ուսումնասիրումը, քանի որ չկա աստղադիտակները կուրացնող աստղի փայլը:
«New Scientist»-ի փոխանցմամբ` առանց աստղի մնացած մոլորակի պայծառությունը մի քանի ժամվա ընթացքում կարող է տատանվել մոտ 10%-ի շրջանակներում, ինչը, ըստ գիտնականների, հավանաբար պայմանավորված է մոլորակի եղանակային համակարգի առանձնահատկություններով: Այսպես, միայնակ մոլորակի մակերեսին Քելվինի համակարգով մոտ 1100 աստիճան տաքություն է, որը պահպանվում է մոլորակի ներքին տաքության շնորհիվ, քանի որ մոլորակի շուրջ չկան աստղեր, որոնք կտաքացնեին այն: Դա նշանակում է, որ մոլորակի ամպերը բաղկացած են ոչ թե ջրից, այլ հեղուկ մետաղից։ Իր աստղից զրկված մոլորակում փոթորկում են հալված մետաղից հողմերը։
7or.am