Լրահոս

20.11.2009 15:59

Գալուստ Սահակյանն առաջարկել է նորմալ ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցի բավարարումը

Գալուստ Սահակյանն առաջարկել է նորմալ ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցի բավարարումը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Փաստարկ» ակումբում լրագրողներին ասել է, որ պետք է նորմալ ընդունել վարչական դատարանի կողմից ոստիկանության դեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցի բավարարումը։ Այդպիսով Ն. Փաշինյանը հնարավորություն է ստացել մասնակցելու հունվարի 10-ին Երևանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններին։

Գ. Սահակյանը նաև նշել է, որ կարելի է մտածել, թե սա հատուկ մի իրողություն է, բայց նաև պետք է մտածել, որ դատարանի կողմից նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ իրավական հիմքեր են եղել։

-Քաղաքական դաշտը մի ընտանիք է՝ տարբեր լարվածություններով, և, բնականաբար, քաղաքական գործիչների համար շատ հաճելի է, որ մարդիկ պայքարում են, մաքառում և կարողանում են իրենց իրավունքները պաշտպանել։ Բայց նաև ցավում եմ, որովհետև եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնքան ջանադիր լիներ քաղաքական թիմը, մեր պետությունն այնքան շատ վտանգների առաջ չէր կանգնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։