«Թվիթթեր» միկրոբլոգի «Ընտրանի» կոճակի աստղիկը փոխարինվել է սրտիկով: Այս մասին ասված է միկրոբլոգի պաշտոնական կայքում: Գործառույթը ստացել է «Ես հավանում եմ» անվանումը:
Ըստ «Թվիթթերի» մասնագետների` «Ընտրանիի» աստղը կարող էր խառնաշփոթ առաջացնել միկրոբլոգից օգտվողների մոտ:
«Սրտիկն էլ համընդհանուր նշան է և հասկանալի բոլոր մշակույթների ներկայացուցիչներին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ նոր կոճակ ընտրելուց առաջ մի շարք հարցումներ են անցկացրել, որոնց արդյունքում պարզվել է, որ մարդկանց հոգեհարազատ է հենց սրտիկ նշանը: Բացի այդ, միկրոբլոգում ավելացել է նաև «Հավանած» բաժինը:
«Թվիթթերում» սրտիկներ են հայտնվել

7or.am