Լրահոս

04.11.2015 23:44


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 3-ից 4-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 3-ից 4-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը: Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 5, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և հարկերից խուսափելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը