Աշխարհ

04.11.2015 10:33


Չինաստանի և Թայվանի առաջնորդները 1949–ից հետո առաջին անգամ կհանդիպեն

Չինաստանի և Թայվանի առաջնորդները 1949–ից հետո առաջին անգամ կհանդիպեն

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը և Թայվանի առաջնորդ Մա Ինցզյուն կհանդիպեն Սինգապուրում։ Այս մասին հայտնում է «The Guardian»–ը։ Դա կլինի այդ երկրների առաջնորդների առաջին հանդիպումը 1949–ից ի վեր՝ քաղաքացիական պատերազմի ավարտից հետո։

Թայվանի նախագահի ներկայացուցիչը նշել է, որ առաջնորդները կարծիքներով կփոխանակվեն իրենց երկրների տարբեր հարցերի վերաբերյալ։ Նա նաև հավելել է, որ այցի նպատակը երկու երկրների միջև խաղաղության ապահովումն է. որևէ համաձայնագիր չի ստորագրվի, և համատեղ որևէ հայտարարություն չի արվի։

Նշենք, որ Պեկինն առաջվա նման Թայվանն իր տարածքն է համարում։ Հաջորդ տարի վերջանում է Թայվանի ղեկավարի նախագահության ժամկետը, իսկ երկրի ամենահայտնի կուսակցությունը քննադատաբար է մոտենում Չինաստանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը