Պենտագոնը «կապի ստուգում» է անվանել Սիրիայի երկնքում ՌԴ և ԱՄՆ ինքնաթիռների վարժանքները
Պենտագոնը հայտարարել է, որ հարկ չկա ասել, թե ռուսական և ամերիկյան ինքնաթիռների անձնակազմերը «վարժանքներ» են անցկացրել Սիրիայի օդային տարածքում։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ պաշտպանական գերատեսչությունից նշել են, որ դա ընդամենը «կապի ստուգում» է եղել։
Ավելի վաղ ամերիկյան զինվորականների ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ և ՌԴ կործանիչները համատեղ վարժանքներ են անցկացրել Սիրիայի երկնքում իրենց գործողությունները համաձայնեցնելու համար։
ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբից նույնպես հայտնել են, որ ռուս և ամերիկացի զինվորականները սկսել են փոխգործակցել Սիրիայի օդային տարածքում ինքնաթիռների վտանգավոր մերձավորության հնարավոր դեպքերի առնչությամբ։

7or.am