Սիրիայի ընդդիմությունը ՌԴ ՌՏՈւ–ին է փոխանցել ահաբեկիչների օբյեկտների կոորդինատները
«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունը ՌԴ ՌՏՈւ–ին է փոխանցել ահաբեկիչների 24 օբյեկտի կոորդինատները։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ԳՇ Գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ–գնդապետ Անդրեյ Կարտապալովը։
Նրա խոսքերով՝ նշված օբյեկտներին ռուսական ավիացիան արդեն հարվածներ է հասցրել։ ՌԴ ինքնաթիռները 12 թռիչք են իրականացրել՝ այդ օբյեկտներին հարվածելով մեծ հզորությամբ և բարձր ճշգրտությամբ КАБ-500 ավիառումբերով Թադմորի, Դեյր–էզ–Զորի, Իթրիայի շրջաններում և Արևելյան Հալեպում։
«Բոլոր այդ օբյեկտների կոորդինատները մեզ են տվել ընդդիմության ներկայացուցիչները»,–ասել է Կարտապալովն «Առաջին ալիքի» եթերում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական ընդդիմության առաջնորդները և դաշտային հրամանատարները կապ են հաստատել ռուս զինվորականների հետ։
«Մենք քանիցս հայտարարել ենք փոխգործակցության պատրաստակամության մասին բոլոր այն սիրիացի հայրենասիրական ուժերի հետ, որոնք պայքար են մղում ԻԼԻՊ–ի և «Ջեբհաթ ան–Նուսրայի» ահաբեկիչների դեմ։ Ուզում եմ հաղորդել ձեզ, որ Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարի միջազգային լայն կոալիցիայի ստեղծման շրջանակներում մենք կապեր ենք հաստատել սիրիական ընդդիմության ղեկավարների և մի շարք խմբավորումների դաշտային հրամանատարների հետ»,–ասել է Կարտապալովը՝ հավելելով, որ հայրենասիրական այդ ուժերը, չնայած կառավարական զորքերի հետ չորսամյա հակամարտությանը, իրենց քաղաքական նկրտումներից վեր են դասում Սիրիայի պահպանության գաղափարը՝ իբրև անբաժանելի ինքնուրույն պետության՝ ազատված ԻԼԻՊ–ի և այլ խմբավորումների ահաբեկիչներից։
«Հույս ունենք՝ այդ քայլը նոր վեկտոր կտա սիրիական հակամարտության լուծման հարցում»,–շեշտել է գեներալը։

7or.am