Լրահոս

03.11.2015 23:03


Երևան ուղևորվող վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը սթափ է եղել. հարցաքննություն (տեսանյութ)

Երևան ուղևորվող վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը սթափ է եղել. հարցաքննություն (տեսանյութ)

Տուլայի շրջանում Մոսկվայից Երևան ուղևորվող վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը սթափ վիճակում է եղել։ Դա պարզվել է հարցաքննության և վթարված ավտոբուսի երկու վարորդների վկայությունների արդյունքում։

Ի դեպ, պարզվել է նաև, որ «Հայգեր» ավտոբուսը վարելու ժամանակ նրանցից մեկն ավելի վաղ վարչական պատասխանատվության է ենթարկված եղել անսարքության առկայության համար, որի դեպքում տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է։ Այս մասին «Интерфакс»–ին հայտնել են ՆԳՆ շրջանային վարչությունից։

Ներկա դրությամբ շարունակվում են աշխատանքները՝ պարզելու վթարի բոլոր հանգամանքները։

Հարուցվել է քրեական գործ՝ «Ճանապարհային կանոնների և տրանսպորտային միջոցի շահագործման խախտման համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդկանց մահ» հոդվածով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը