Կարծիք

03.11.2015 22:23


Իմաստ չունի ավելի մեծ բյուջե ձևավորել

Իմաստ չունի ավելի մեծ բյուջե ձևավորել

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասել է, որ առաջին դեպքն է, երբ հաջորդ տարվա պետական բյուջեն ավելի փոքր է, քան նախորդ տարվանը։

Հետաքրքիր մարդ է հարգարժան Բոստանջյանը: Ինչի՞ վրա է զարմանում, չես հասկանում: Պարզ չէ՞, որ եթե ամեն գնով սահմանադրական ավանտյուրան գլուխ բերեն, ապա երկիրը կիսով չափ կդատարկվի: Հետեւաբար, իմաստ չունի ավելի մեծ բյուջե ձեւավորել:

Ինչ՝ ինչ, բայց գոնե այդքանն իշխանությունը հասկանում է: Այսինքն` ցմահ իշխելու իր համառ ցանկությունը պատրաստ է իրագործել անգամ անմարդաբնակ «կղզում»...

Ու, երեւի, մոտակա լճի ձկներն ու շերեփուկներն են փակելու 5,5 միլիարդ արտաքին պարտքը։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը