Փորձագետներն А321–ի ուղևորների մոտ պայթյունից առաջացած վնասվածքներ են հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)
«LifeNews»–ի տրամադրության տակ են հայտնվել Եգիպտոսում վթարի ենթարկված А321 օդանավի պայթյունի զոհերի դիերի դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Ընդհանուր առմամբ, Պետերբուրգի դիահերձարանում ընդունվել է կենսաբանական նյութերի ավելի քան 200 նմուշ, որոնցից փորձագետներին հաջողվել է «կազմել» մոտ 150 դի։
Դատաբժշկական փորձաքննությունը զոհվածներին պայմանականորեն բաժանել է երկու խմբի և պարզել, որ վնասվածքները կտրուկ տարբերվում են։
Առաջին խմբում ընդգրկվել են նրանք, որոնց դիերը հայտնաբերվել են օդանավի հիմնական հատվածի կործանման տարածքում։ Իսկ երկրորդ խմբում տեղ են գտել այն ուղևորները, որոնց մասունքները գտնվել են «Airbus»–ի պոչային հատվածի բեկորներում և դրանցից ոչ հեռու։
Նրանք, ովքեր նստած են եղել օդանավի առաջամասում, կրծքավանդակի, որովայնի և կոնքային հատվածում բութ վնասվածքներ են ստացել, վերին և ստորին վերջույթների բազմաթիվ կոտրվածքներ և ներքին օրգանների պատռվածքներ։ Մահը վրա է հասել մեծ քանակությամբ արյան կորստի, շոկի և բաց գանգուղեղային վնասվածքների հետևանքով։
Ինչ վերաբերում է պոչային մասում հայտնաբերվածներին, ապա այդ ուղևորների վնասվածքների բնույթն ակնհայտորեն տարբերվում է առաջին խմբից։ Զոհվածների մեծամասնության մոտ ախտորոշվել են պայթյունից առաջացած վնասվածքներ՝ փափուկ հյուսվածքների մինչև 90 տոկոս բազմաթիվ այրվածքներով։
Աղբյուրների խոսքերով՝ հնարավոր է՝ պայթել են վառելիքի տարաները, կամ էլ չպարզված պայթուցիկ սարք է գործի դրվել։
Այրված հյուսվածքներն ուղարկվել են փորձաքննության՝ պարզելու պայթուցիկի հետքերի առկայությունը։
Հիշեցնենք, որ վթարի ենթարկված օդանավում անձնակազմի 7 անդամ և 217 ուղևոր կար, որոնցից 25–ը՝ երեխա։ Այս ավիավթարը դարձել է Ռուսաստանի և խորհրդային ավիացիայի պատմության մեջ ամենախոշորը։
Ավիավթարի հետ կապված որոշ մանրամասներ էլ են ի հայտ գալիս, որոնք ներկայացված են տեսանյութում։

7or.am