Կարծիք

03.11.2015 16:46


Նոր տուգանքներ ՃՈ-ից, էն էլ միանգամից 50.000 դրամ

Նոր տուգանքներ ՃՈ-ից, էն էլ միանգամից 50.000 դրամ

Նոր տուգանքներ ՃՈ-ից, էն էլ միանգամից 50.000 դրամ, երկիր եմ ասել է, նվազագույն աշխատավարձը 55.000, պլյոնկած ավտո քշելը 50.000, չնայած արդար ա, ի՞նչ իրավունք ունի 55.000 ստացողը պլյոնկած ավտո քշի)))
Տեղեկացնում ենք, որ տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 դրամի) չափով:

Կից նյութն՝ այստեղ:

Արման Թաթոսյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը