Աշխարհ

03.11.2015 16:36


Միացյալ Նահանգները քննադատել են Ադրբեջանում անցկացված ընտրությունները

Միացյալ Նահանգները քննադատել են Ադրբեջանում անցկացված ընտրությունները

ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ տալով Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների գնահատականը: Հայտարարության մեջ այս ընտրությունները դրական գնահատական չեն ստացել:

Նշված է, որ նրանք ցավում են, որ Ադրբեջանում չկարողացան մասնակցել ԵԱՀԿ դիտորդները, բացի այդ, Պետդեպը մտահոգված է, որ այս ընտրություններում կային բազմաթիվ սահմանափակումներ՝ կապված լրատվամիջոցների ազատ խոսքի արտահայտման, ցույցերի անցկացման և այլնի հետ: Հերիք է նշել հետևյալ փաստը՝ փաստացի, այդ երկրում նախընտրական արշավ այդպես էլ չկայացավ: Հեռուստատեսային բանավեճեր չեղան, իսկ քաղաքական ուժերը նույնիսկ չկարողացան օգտվել պետական հեռուստատեսությունից իրենց հատվացված եթերաժամից, քանզի դրա համար իշխանութունն արհեստական խոչընդոտներ էր ստեղծել:

Փաստացի, ԱՄՆ Պետքարտուղարությունն իր գնահատականով կասկածի տակ դրեց անցած ընտրությունների լեգիտիմությունը:

Վաշինգտոնի քննադատությանն անմիջապես հետևեց Բաքվի պատասխանը: Իլհամ Ալիևի օգնական Ալի Հասանովը, ի պատասխան ամերիկացիների քննադատութան, նշեց, որ անցած ընտրություններում մասնակցում էր ավելի քան 30 օտարերկրյա դիտորդական առաքելություն ԵԽԽՎ-ից, ԱՊՀ-ից, իսլամական աշխարհից: Եւ այդ առաքելություններից ոչ մեկը չարձանագրեց, որ Ադրբեջանում կատարվել են էական խախտումներ, և այդ իսկ պատճառով ԵԱՀԿ դիտորդների բացակայությունը թույլ չի տալիս ստվեր գցել Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վրա:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը