Համացանցում 1 մլն դոլար հավաքած Հարվարդի համալսարանի դասախոսը դուրս է եկել նախագահական ընտրարշավից
ԱՄՆ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Լոուրենս Լեսսիգը, ով ավելի վաղ իր կայքում հայտարարություն էր տեղադրել այն մասին, որ պատրաստվում է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել, սակայն այդ նպատակով նրան անհրաժեշտ է 1 մլն դոլար, հայտարարել է, որ կարողացել է հավաքել անհրաժեշտ գումարը, սակայն, ինչպես տեղեկացնում է «The Washington Post»-ը, չի պատրաստվում պայքարել նախագահի պաշտոնի համար:
Ըստ Լեսսիգի՝ պատճառն այն է, որ Ժողովրդավարական կուսակցությունը խստացրել է բանավեճերին մասնակցելու պայմանները: Այժմ դրանց կարող են մասնակցել միայն այն թեկնածուները, որոնք հասարակության կարծիքների հարցման արդյունքում հավաքել են առնվազն 1% ձայն:
Ինչպես նշել է Լեսսիգը, նրան չի հաջողվել ստանալ ձայների անհրաժեշտ թիվը, այդ իսկ պատճառով նա չի մասնակցելու նախընտրական պայքարին:

7or.am