Աշխարհ

03.11.2015 19:05


Բրազիլացի փոքրիկը կծելով սպանել է բակում գտած թունավոր օձին

Բրազիլացի փոքրիկը կծելով սպանել է բակում գտած թունավոր օձին

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Բրազիլիայի Մոստարդաս քաղաքում։ Ինչպես տեղեկացնում է «Latin American Herald Tribune»-ը, Լորենցո անունով 17-ամսական երեխան իր տան բակում թունավոր օձ է գտել և կծելով սպանել նրան։

Երեխայի մայրը պատմել է, որ չլսելով երեխայի ձայները՝ դուրս է եկել բակ և տեսել, որ նա ատամներով պահել է դեռ շարժվող սողունին։ Տեսնելով տեղի ունեցածը՝ նա անմիջապես ամուսնուն է կանչել, ով ստիպել է երեխային բաց թողնել օձին։ Դեպքից անմիջապես հետո երեխայի ծնողները հիվանդանոց են տարել նրան, սակայն բժիշկները թունավորման որևէ նշան չեն հայտնաբերել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը