Աշխարհ

03.11.2015 14:49


Համացանցում են հայտնվել կործանված «Airbus 321»–ի լուսանկարները, որի վրա ակնհայտ ճաք կա

Համացանցում են հայտնվել կործանված «Airbus 321»–ի լուսանկարները, որի վրա ակնհայտ ճաք կա

Եկատերինբուրգի բնակիչ Գլեբ Մահնևի համացանց տեղադրած լուսանկարը, որում պատկերված է «Airbus 321»–ը՝ պոչային մասում ակնհայտ ճաքով, փոթորկել է համացանցը։ Նկարի հեղինակը «Metro»–ին հայտնել է, որ օդանավը լուսանկարել է դեռ 2015թ. մայիսին Շարմ–էլ–Շեյխի օդանավակայանում։

«Ես ինքնաթիռների արհեստավարժ լուսանկարիչ եմ։ Ողբերգությունից հետո ման եկա իմ արխիվներում և գտա այդ նկարները։ Այնուհետև պոչի մասը համեմատեցի տարբեր տարիներին արած մյուս լուսանկարների հետ։ Ցավոք, ես ինքնաթիռների մասնագետ չեմ և չեմ կարող գնահատել՝ ճա՞ք է դա, թե՞ ինչ–որ բանի ցոլք։ Բայց նկատեցի, որ տարբեր նկարներում այդ «առանձնահատկությունը» միշտ նույն տեղում է»,–պատմել է «Metro»–ի զրուցակիցը։

Գլեբի լուսանկարում նկատվում է «EI-ETJ» համարը, որը համընկնում է Եգիպտոսում վթարված ինքնաթիռի համարի հետ։

Փորձագետները ներկայումս А321–ի կործանման 3 վարկած են դիտարկում՝ ռումբի պայթյուն անմիջապես օդանավում, շարժիչի մասերի պոկվածք և ինքնաթիռի կորպուսի վրա ճաքի գոյացում։

Ճաքի առկայության վարկածի կողմնակիցն է «2Т-Инжиниринг» ընկերության կոնստրուկտոր Իգոր Տաբաչուկը։

«Հավանաբար, ճեղք է եղել, որից մարդիկ հոսքով դուրս են քաշվել»,– «Говорит Москва»–ին է ասել մասնագետը։

Ամերիկյան «Stratfor» ընկերությունն էլ կարծում է, որ վթարի պատճառն ահաբեկչությունն է եղել։ Ըստ փորձագետների՝ ինքնաթիռի կորպուսի «ինքնուրույն» կործանումը հազվագյուտ երևույթ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը