Աշխարհ

03.11.2015 13:15


Օբաման հաստատել է ԱՄՆ բյուջեն

Օբաման հաստատել է ԱՄՆ բյուջեն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հաստատել է երկրի պետական բյուջեի մասին օրենքը հաջորդ երկու տարվա համար։ Այն ենթադրում է պետպարտքի վերին շեմի բարձրացում և հեռացնում կառավարական պոտենցյալ «շաթդաունի» սպառնալիքը մինչև Սպիտակ տան ներկայիս ղեկավարի նախագահության ավարտը։

«korrespondent.net»–ի փոխանցմամբ՝ ստորագրման արարողությունը կայացել է նախօրեին։

«Դա ազդանշան է այն բանի՝ ինչպես պետք է կառավարությունն աշխատի»,–նշել է Օբաման՝ շեշտելով, որ փաստաթուղթը պահանջում է գործադիր իշխանության պատասխանատվությունը։

Օրինագիծը, որն ավտոմատ կերպով բարձրացնում է ԱՄՆ պետպարտքի շեմը մինչև 2017թ., վերջնականապես համաձայնեցվել է Կոնգրեսում նախորդ շաբաթ։ Այն նախատեսում է նաև ներքին և պաշտպանական ծախսերի մեծացում 80 մլրդ դոլարով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը