Լրահոս

20.11.2009 15:48

Ժիրայր Սեֆիլյան.«…մենք ստի, խաբկանքի դեմն առնելու խնդիր ունենք»

-Մենք խնդիր ունենք մեր երկրի ներսում ժողովրդի տրամադրության իրական պատկերը դրսևորելու։ Այս վերջին ամիսներին մենք տեսանք՝ իշխանական թևի կողմից ինչպիսի  ցուցադրական ձևերով դա փորձեցին անել՝ եզրակացնելով, որ դեմ էլ կա, կողմ էլ, բայց կարծես կողմնակիցները գերակշռում են, և ՀՀ-ում ապրող հասարակությունը, ըստ էության, կողմ է։ Ես կարծում եմ, որ այս ստի, այս խաբկանքի դեմն առնելու խնդիր ունենք,-«Սարդարապատ» շարժման կազմակերպած «Հայ-թուրքական հակամարտության ներկա վիճակը» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասել է «Միացում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Նա նշել է, որ «Սարդարապատ» շարժումն առաջիկայում մտածում է մի ձև գտնել, որպեսզի ժողովրդի իսկական տեսակետը ցույց տա։

-Այդ ձևն այնպիսի հնարք պետք է լինի, որ ոչ ոք չկարողանա հերքել այն ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ճակատում։ Սա մեր անելիքներից մեկն է,-նշել է Ժիրայր Սեֆիլյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։