Ամերիկյան արբանյակը ջերմային բռնկում է արձանագրել А321-ի անկման պահին (տեսանյութ)
ԱՄՆ արբանյակը Սինայի վրա ջերմային բռնկում է արձանագրել А321 օդանավի անկման պահին: Այս մասին հայտնում է «CBS News» հեռուստաալիքը: Վերջինի տվյալներով` դակարողէվկայելվառելիքիտարայումպայթյունիկամռումբիմասին:
«CBS News»-ի` անվտանգության հարցով հատուկ թղթակից ԴևիդՄարտինը հայտնում է, որ ինֆրակարմիր ճառագայթների հեռահար հայտնաբերման ամերիկյան արբանյակի արձանագրած բռնկման պատճառները ճշտվում են։ Բայց վարկածները երկուսն են՝ կա՛մ ռումբ է գործարկվել, կա՛մ տեխնիկական խափանման հետևանքով պայթյունը տեղի է ունեցել վառելիքի տարայում։
Ավելի վաղ «Stratfor» հետախուզա–վերլուծական ընկերության փորձագետները հաշվետվություն էին հրապարակել, որում պնդում էին՝ Եգիպտոսի երկնքում տեղի ունեցած ավիավթարի հիմնական պատճառը դարձել է «Airbus A321» օդանավում պայթուցիկ սարքի գործարկումը։ Միաժամանակ, հաշվետվությունում նշվում է, որ պետք չէ միանգամայն բացառել ինքնաթիռի անսարքության վարկածը, թեև դա քիչ հավանական է։
Հիշեցնենք, որ «Airbus A321»–ի վթարի զոհ էր դարձել 224 մարդ, այդ թվում՝ 24 երեխա։
Ամերիկյան արբանյակը ջերմային բռնկում է արձանագրել А321-ի անկման պահին (տեսանյութ)
ԱՄՆ արբանյակը Սինայի վրա ջերմային բռնկում է արձանագրել А321 օդանավի անկման պահին: Այս մասին հայտնում է «CBS News» հեռուստաալիքը: Վերջինի տվյալներով` դա կարող է վկայել վառելիքի տարայում պայթյունի կամ ռումբի մասին:
«CBS News»-ի` անվտանգության հարցով հատուկ թղթակից Դևիդ Մարտինը հայտնում է, որ ինֆրակարմիր ճառագայթների հեռահար հայտնաբերման ամերիկյան արբանյակի արձանագրած բռնկման պատճառները ճշտվում են։ Բայց վարկածները երկուսն են՝ կա՛մ ռումբ է գործարկվել, կա՛մ տեխնիկական խափանման հետևանքով պայթյունը տեղի է ունեցել վառելիքի տարայում։

7or.am