3 օրվա ընթացքում սիրիական բանակը 50 քկմ տարածք է ազատագրել
Սիրիական բանակը հաջող հարձակում է իրականացնում Դերաա գավառում։ Այս մասին, «vesti.ru»–ի տեղեկացմամբ, հայտնել է բրիգադային գեներալ Ալի Մայհուբը։ Զորքերը մեծ թվով ահաբեկիչներ, հրամանատարական կետեր և տեխնիկա են ոչնչացրել Բասարի աշ–Շամ, ալ–Ալաքիա, Սահվաթ ալ–Քամհ, Աթման բնակավայրերում։ Վերջին 3 օրվա ընթացքում իսլամականներից ազատագրվել է ավելի քան 50 քկմ սիրիական տարածք, որն իր չափերով հիշեցնում է Սան–Մարինո պետությունը։
Սուվեյդ գավառի Թել–Աշհիբ բնակավայրի մոտ սիրիական բանակն ահաբեկիչների հրամանատարական կետ է ոչնչացրել, ծայրահեղականների շարասյուն՝ ալ–Քասր գյուղի և ահաբեկիչների կուտակումներ՝ Ռաշիդիա գյուղի մոտ։
«Դամասկոսի Հարասթի շրջանում մեր զորքերը վերահսկողության տակ են վերցրել «Մերսեդես» և «Պեժո» կոնցեռնների համալիրները, արգելափակել ահաբեկիչների խմբավորումներն Արևմտյան Գութայում և Դարիայի շրջանում»,– ասել է Ալի Մայհուբը։
Սիրիայի կենտրոնում կառավարական զորքերը հարվածներ են հասցրել Հոմսից հյուսիս ընկած շրջաններում։ Մոտ 40 ահաբեկիչ է չեզոքացվել Փալմիրա–Բեյրութ և Ալ–Ֆուլ–Մալաթիա մայրուղիների մոտ։ Տասնյակ զինյալներ են սպանվել Ռուհում, Ումմ Շարշուհ բնակավայրերի համար մղված կռիվների ժամանակ։ Ահաբեկիչները մեծ կորուստներ են կրել հատկապես Իթրիայից հյուսիս ընկած շրջաններում և Էլ–Լաթամնա և Թամանա բնակավայրերում ՌԴ ավիացիայի հասցրած հարվածների արդյունքում։
Քարյաթեյն բնակավայրում ռուսական ինթնաթիռները ԻՊ 2 հրամանատարական կետ են ոչնչացրել։ Մեկ օրվա ընթացքում ՌԴ ինքնաթիռները 130 թռիչք են իրականացրել։
Վերջին 3 օրվա ընթացքում սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Մարեյն, Հումայմ, ալ–Մաշրաֆա, Համիդի, աս–Սաբիհիա, Թամիդա, Թլ–Վաքրիա Դադեյն, Շալաշ, Շուքայդիլա բնակավայրերում։ Գրավված են նաև Հմամն ու Թել–Սարյաթելը։
Նշվում է, որ Ռեհանիա–Բադրուն շրջանից Սալմայի բնակավայր է շարժվել ահաբեկիչների շարասյուն՝ ռազմամթերքով, որն ամբողջովին ոչնչացվել է։
Եվս մի հրամանատարական կետ էլ ոչնչացվել է Դեյր էզ–Զորի հին օդանավակայանի մոտ։ Այստեղ 24 զինյալ է ոչնչացվել, այդ թվում՝ սաուդյան դաշտային հրամանատար Աբու Հաբաբը։

7or.am