Սահմանվել է հանրաքվեի տեղամասային հանձնաժողոների նախագահների պաշտոնների բաշխումը
Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողոների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 888-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 621-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 155-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 111-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 111-ական, «Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 111-ական: Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական հանձնաժողով կարող են ներկայացնել 2015 թվականի նոյեմբերի 6-ից 11-ը` մինչև 18:00-ն:
Սահմանվել է հանրաքվեի տեղամասային հանձնաժողոների նախագահների պաշտոնների բաշխումը
Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողոների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 888-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 621-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 155-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 111-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 111-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 111-ական:
Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական հանձնաժողով կարող են ներկայացնել 2015 թվականի նոյեմբերի 6-ից 11-ը` մինչև 18:00-ն:
ՀՀ ԿԸՀ