Աշխարհ

02.11.2015 22:20


«Opel»–ն ավելի քան 9 հազ մեքենա է հետ կանչել անվտանգության գոտու հետ կապված խնդիրների պատճառով

«Opel»–ն ավելի քան 9 հազ մեքենա է հետ կանչել անվտանգության գոտու հետ կապված խնդիրների պատճառով

Անվտանգության գոտիների համակարգում հայտնաբերված խնդիրների պատճառով «Джи Эм СНГ» կազմակերպությունը հայտարարել է, որ հետ է կանչում 2011թ. հուլիսի 7-ից մինչև 2015թ. սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում արտադրված «Opel Meriva-B» մակնիշի 9354 ավտոմեքենա: Այս մասին հայտնում է «Росстандарт» կայքը:

«Հետ կանչված ավտոմեքենաների մոտ, որոնք ունեն վարորդի նստատեղի բարձրությունը կարգավորող համակարգ, որոշ պայմաններում հնարավոր է անվտանգության գոտու արտաքին ամրացման մալուխի կոտրում», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոմեքենաների սեփականատերերին հատուկ նամակ է ուղարկվելու վերանորոգման նպատակով ավտոմեքենան մոտակա ֆիրմային կենտրոն բերելու անհրաժեշտության մասին:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը