Լրահոս

20.11.2009 15:26


Տիգրան Կարապետյան. «Եթե ինչ–որ մեկը 40 ուսանողի ուսման վարձ է տալիս, ես 44 ուսանողի ուսման վարձ եմ տալիս»

Տիգրան Կարապետյան. «Եթե ինչ–որ մեկը 40 ուսանողի ուսման վարձ է տալիս, ես 44 ուսանողի ուսման վարձ եմ տալիս»

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում խոսելով Ժողովրդական կուսակցության ապագա ծրագրերի մասին՝ Տիգրան Կարապետյանը նշել է, որ Ժողովրդական կուսակցությունը խոցելի չէ, քանի որ ո՛չ իշխանավորը, ո՛չ ընդդիմադիրը չեն հասկանում, որ ժողովրդական դաշտն ազատ է.

-Մենք գրավել ենք մեր դաշտը և շատ լավ ենք մեզ զգում։ Բազմաթիվ «գիգանտ» կուսակցություններ, որոնք ժամանակին հավաքել են 350հազ, 450հազ, 550հազ ձայն (ի նկատի ունեմ Ստեփան Դեմիրճյանին, Արտաշես Գեղամյանին, Արթուր Բաղդասարյանին) զրոյացել են այսօր։ Իրենք միշտ կամ մասնատել են բողոքական էլեկտորատը կամ գլխավորել։ Յուրաքանչյուր փոքր հետընթաց, և նրանք կորցնում են այդ ընտրազանգվածը և ունենում անվստահելի պիտակ։

Նա նաև նշել է, որ լրատվամիջոցները, ազատ չլինելով, այսօր չեն լուսաբանում Ժողովրդական կուսակցության գործունեությունը. «Եթե ինչ-որ մեկը դուրս է գալիս և հրապարակավ ասում, որ 40 ուսանողի ուսման վարձ է տալիս, ես 44 ուսանողի ուսման վարձ եմ տալիս. դա եսիմ ինչ չէ, բայց մեզ չեն լուսաբանում»,- նշել է Տիգրան Կարապետյանը։

Նա նշել է, որ քաղաքական դաշտում այսօր Ժողովրդական կուսակցությունը կայուն տեղ է զբաղեցնում, և կգա ժամանակ, որ հասարակության գիտակցությունը կբարձրանա, և այդ «կայունն», ի վերջո, կբարձրանա։

-Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ «մեսիջ» է ուղարկում ժողովրդին, իբրև ժողովրդի մակարդակն ուզում ենք բարձրացնել մինչև մեր մակարդակը, սակայն լավ կլիներ, որ իրենք մի քիչ իջնեին, հետո ժողովրդի հետ միասին բարձրանային, թե չէ ժողովուրդը երբեք այդպիսի «ռիվոգ» չի կարող անել,- նկատել է Տ.Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը