Քաղաքական

02.11.2015 14:54

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումներն ավարտել են. խախտումներ չեն հայտնաբարել

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումներն ավարտել են. խախտումներ չեն հայտնաբարել

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 ընկերություններից 6-ում ստուգումներն ավարտել են, և առանաձնակի մեծ ու խոշոր չափերի խախտումներ չեն հայտնաբարել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքով` Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից չի ստուգվել միայն «Արարատի ցեմենտի գործարանը»:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ սուտ տեղեկութուններ է տարածել փետրվարին՝ հաշվի առնելով, որ հիմա խախտումներ չեն արձանագրվել, կամ էլ պատճառը քաղաքական հաշտությունն է, Գագիկ Խաչատրյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը չի արձանագրել, այլ ասել է՝ պետք է ճշտել, և իրենք համապատասխան հանձնարարությունն ենք ստացել ու պարզել, որ էական խախտումներ չեն արձանագրվել.

«Ի դեպ, ստուգումները կատարել ենք բացառապես օրենքի շրջանակում: Քաղաքական գործոններում արձանագրվածը բոլորս գիտենք, սակայն նշեմ, որ վերջին տարիներին չեք տեսնի, որ հարկային ու մաքսային մարմիները քաղաքական գործընթացներում ունենան այնպիսի դեր, որը հակասի օրենքին»,- պարզաբենց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ փետրվարյան իրադարձութունների ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, որ այդ պահին իր դեմ ընդդիմացող ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատշաճ չի կատարել իր հարկային պարտավորությունները, և հանձնարարեց ստուգումներ իրականացնել նրան պատկանող բիզնեսներում:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։