ՌԴ–ն ու Արևմուտքը մինագամայն հակադիր դիրքորոշում ունեն Ադրբեջանի ընտրությունների որակի կապակցությամբ
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահ ԼեոնիդՍլուցկին հայտարարել է, որ նախօրեին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններն անթերի էին։ Սլուցկին գլխավորում էր ռուսական դիտորդական առաքելությունը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Ադրբեջանիհետմերընդհանուրպատմությանմեջառաջինանգամկարողենքարձանագրել, որտեղի ունեցանՄիլիՄեջլիսիանթերիընտրություններ»,-ասել է նա Բաքվում հրավիրված ասուլիսի ժամանակ:
Փոխարենը՝ արևմտյան դիտորդական առաքելությունները պնդում են, որ այդ ընտրություններում տեղ են գտել խախտումներ, և դրանք չեն համապատասխանել դեմոկրատականչափանիշներին։ Նման փաստեր են ներկայացրել գերմանական «Deutsche Welle»-ն, «Reuters»-ը, «Human Rights Watch»-ըև «Amnesty International»-ը:
ՌԴ–ն ու Արևմուտքը մինագամայն հակադիր դիրքորոշում ունեն Ադրբեջանի ընտրությունների որակի կապակցությամբ
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ նախօրեին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններն անթերի էին։ Սլուցկին գլխավորում էր ռուսական դիտորդական առաքելությունը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Ադրբեջանի հետ մեր ընդհանուր պատմության մեջ առաջին անգամ կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցան Միլի Մեջլիսի անթերի ընտրություններ»,-ասել է նա Բաքվում հրավիրված ասուլիսի ժամանակ:
Փոխարենը՝ արևմտյան դիտորդական առաքելությունները պնդում են, որ այդ ընտրություններում տեղ են գտել խախտումներ, և դրանք չեն համապատասխանել դեմոկրատական չափանիշներին։ Նման փաստեր են ներկայացրել գերմանական «Deutsche Welle»-ն, «Reuters»-ը, «Human Rights Watch»-ը և «Amnesty International»-ը:
7or.am