Աշխարհ

02.11.2015 19:05


Ներգաղթյալների «կյանքը» Եվրոպայում (տեսանյութ)

Ներգաղթյալների «կյանքը» Եվրոպայում (տեսանյութ)

Սերբիայի սահմանն ամենահարմարն է փախստականների համար Եվրոպա հասնելու համար։ Այստեղ, ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, տասնյակ վրաններ են տեղադրել տարատեսակ կազմակերպություններ և հիմնադրամներ՝ առաջարկելով ամենաանհրաժեշտ ապրանքները:

Սիրիացի փախստականներից մեկը պատմել է, որ առաջ ուներ աշխատանք և տուն, իսկ այժմ ամեն ինչ կորցրել է և իր համակարգչի և հեռախոսի վաճառքից ստացած գումարով փախել Սիրիայից:

Գաղթականներին օգնություն ցուցաբերող բժիշկներից մեկը նկատել է, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ փախստականները, կարծես թե, գտնվում են ինչ-որ մեկի տարօրինակ ազդեցության տակ:

«Շաքարախտի ծանր տեսակով հիվանդ կնոջ մոտ նաև փտախտ է սկսվել: Ես ասացի, որ նրան անհրաժեշտ է անմիջապես տեղափոխել հիվանդանոց, որտեղ բժիշկները կանդամահատեն նրա ոտքը, սակայն նրա ամուսինը հայտարարեց, որ նրանք ժամանակ չունեն. պետք է հասնեն Գերմանիա: Ես ցնցված էի», - պատմել է բժիշկը:

Ըստ աղբյուրի՝ գրեթե բոլոր փախստականները հայտնում են, որ ծնվել են հունվարի մեկին, և նրանց անունը Մոհամմեդ է, իսկ փախստականներից ամեն երկրորդը հայտնում է, որ Սիրիայից է: Սակայն իրականում, ինչպես նշում է աղբյուրը, նրանք հիմնականում թուրքեր են, պաղեստինցիներ, իրաքցիներ, իսկ վերջերս՝ հիմնականում աֆղաններ, պակիստանցիներ, ինչպես նաև Բիրմայից, Նիգերիայից և Սուդանից ներգաղթածներ:

Սերբիայում բնակվող սիրիացի կամավորը հայտնել է, որ ոչ ոք տեղյակ չէ՝ ովքեր են այդ բոլոր մարդիկ:

«Շատերը չունեն փաստաթղթեր, իսկ եթե փաստաթղթեր կան, ապա դրանք կեղծ են և գնված Ստամբուլում: Այդ մարդկանց շրջանում կարող են լինել նաև ԻՊ գրոհայիններ», - պատմել է նա:

Բոլոր փախստականներին նստեցնում են գնացքներ և ուղարկում Ավստրիա: Գնացքը կաթվածահար է անում Սլովենիայի և Ավստրիայի սահմանում գտնվող քաղաքի երթևեկությունը:

Աղբյուրը հայտնում է, որ փախստականներին ռազմագերիների նման տեղափոխում են հատուկ ճամբար, որտեղ նրանք լվացվելու հնարավորություն ունեն։ Նրանց գրանցում են և ծածկոցներ տրամադրում: Սակայն մարդիկ գրեթե չեն քնում և քայլելով փորձում են հասնել Ավստրիայի կենտրոն: Թեև ոստիկանները փորձում են կանգնեցնել մարդկանց հոսքը, սակայն դա գրեթե անհնար է, և պարբերաբար փախստականների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունենում: Այժմ երկրի իշխանությունները նույնիսկ մտածում են հատուկ պատ կառուցել, ինչը հնարավորություն չի տա փախստականներին ապօրինի կերպով մուտք գործել երկիր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը