Աշխարհ

02.11.2015 13:23


Փենսիլվանիայում երեխաներին ասեղներով շոկոլադներ են հյուրասիրել

Փենսիլվանիայում երեխաներին ասեղներով շոկոլադներ են հյուրասիրել

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Քենեթ Սքվեր քաղաքում: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, Հելլուինին ստացած շոկոլադե սալիկներում երեխաներն ասեղներ են հայտնաբերել:

Նշվում է, որ վտանգավոր պարունակությամբ շոկոլադը հայտնաբերել է 4 երեխա: Ոստիկանության աշխատողները հայտնել են, որ դեռ պարզ չէ՝ ով և ինչ նպատակով է հյուրասիրել երեխաներին ասեղներով լի շոկոլադե սալիկներով, սակայն ծնողներին խորհուրդ է տրվել առգրավվել երեխաներից բոլոր քաղցրավենիքները, որոնք նրանք հավաքել են Հելլուինի գիշերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը