Գողացել էր 10 ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցները
Նոյեմբերի 1-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Շենգավիթ 14-րդ փողոցի թիվ 21 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Տիգրան Մ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Շենգավիթ համայնքի տարածքից «Լադա» մակնիշի 10 ավտոմեքենաներից կատարել է էլեկտրական մարտկոցների գողություն: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Գողացել էր 10 ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցները
Նոյեմբերի 1-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Շենգավիթ 14-րդ փողոցի թիվ 21 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Տիգրան Մ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Շենգավիթ համայնքի տարածքից «Լադա» մակնիշի 10 ավտոմեքենաներից կատարել է էլեկտրական մարտկոցների գողություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: