ԻՊ զինյալները սափրել են քրիստոնյաներին և պարտադրել ոսկով հարկ վճարել (տեսանյութ)
Արդեն մեկ ամսից ավելի է՝ Սիրիայում շարունակվում են ՌԴ ՌՏՈւ–ի գործողությունները. ռուս օդաչուներին հաջողվել է զրկել ծայրահեղականներին հարձակողական պոտենցյալից, որի շնորհիվ սիրիական զորքերը մի քանի տարվա ընդմիջումից հետո անցել են լայնածավալ հարձակման, իսկ «Իսլամական պետության» և մյուս ահաբեկչական խմբավորումների զինյալները՝ խուլ պաշտպանության։ Ահաբեկիչները շարունակում են կորցնել ամրացրած շրջաններն ու պլացդարմերը։
«Vesti.ru»–ի նկարահանող խումբը եղել է Սիրիայի գրեթե բոլոր վճռորոշ ճակատների առաջնագծերում։
Լաթաքիայի հյուսիսում ազգային պաշտպանության ուժերը վերջերս գրավել են Ջիբ–ալ–Ահմար բարձունքը։ Այնտեղից ծայրահեղականների ամենամոտ դիրքը Թել–Հադերն է, որի բարձունքն ամրացված է ահաբեկիչների կողմից։ Ողջ ռամզամթերքն այստեղ հաջողությամբ քողարկված է, և անգամ անօդաչուն դժվարությամբ է տեսնում ահաբեկիչների դիրքերը։ Ցերեկն այդ վայրը կրակահերթերի տակ է։ Զորքերն առաջանում են գիշերը։ Տեղական աշխարհազորի կռվողները կրակ են բացում խոշոր տրամաչափի գնդացիրներից։
Եթե կառավարական ուժերի ստորաբաժանումներին հաջողվի գրավել այդ դիրքը, նրանք կկարողանան դուրս գալ Ջիսր Էշ–Շուհուրու՝ բարձունքից 18 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայր։ Այդ ամրացված շրջանն էլ հաղթահարելուց հետո կարելի է գրոհել Իդլիբի ուղղությամբ։
ՌԴ Գլխավոր շտաբի տվյալներով՝ 3 օրվա ընթացքում սիրիական զորքերը միայն Հալեպում ազատագրել են ավելի քան 50 խոշոր բնակավայր։ Ներկայումս կառավարական ուժերը փորձում են շրջափակումից հանել Քվեյրիսի օդակայանը։
Երկրի կենտրոնական մասում սիրիական բանակն արդեն 12 քաղաք է ազատագրել։
Համայում զորքերը գրոհում են հիմնականում Իդլիբի ուղղությամբ։ Հոմսում ազատագրվել է Սնեյսելը, իսկ Դար–էլ–Քաբիրեում, Սեմի–Ալիում և Թեյր Մաալեում սիրիական բանակի ստորաբաժամնումները շրջափակել են իսլամականներին։
Շարունակվում է Արևելյան Գութայի շրջափակումը։ Ծայրահեղականներն ամրացել են Ջոբարում՝ Դամասկոսի արևելյան ծայրամասում։ ԻՊ վերահսկողության տալ են շարունակում մնալ Հոմսից հարավ ընկած քաղաքները, որոնց ազատագրմանն է անհամբեր սպասում այնտեղ ապրող քրիստոնյա ժողովուրդը։
Ֆարուզ ավանի Սիրո–Յակովիտյան ուղղափառ եկեղեցու ավագ քահանա Զոհրի Հազաալը պատմել է, որ օգոստոսի 4–ին ահաբեկիչների կողմից գրավված Քարյաթեին քաղաքում սովորական ֆաշիզմ է տիրում։
Տեղի քրիստոնյաները սափրված են, որպեսզի հնարավոր լինի արագ ճանաչել նրանց։ Իսլամականները պայթեցրել են եկեղեցիները, գետնին հավասարեցրել գերեզմանները և մահվան սպառնալիքով նոր կյանքի կանոններ պարտադրել բնակչությանն ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ–Բաղդադիի անունից։ Քրիստնոյաներին արգելված է աշխատել, աղոթել, մասնակցել տոնակատարությունների, և յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է իր կյանքի համար մոտ 4,5 գրամ ոսկով հարկ վճարել։ Եթե իսլամականը նստած է աթոռին, քրիստոնյան պետք է նստի գետնին։ Ցանկացած շեղում մահապատիժ է նախատեսում։
Զոհրի Հազաալը, որը հայտնի է խորամանկությամբ (կեղծամներով) ավելի քան 100 մարդ տարհանելով, հույս ունի, որ սիրիական բանակի հարձակումը հաղթական ավարտ կունենա, և այնտեղ, ինչպես պատերազմից առաջ, այլևս չեն հետաքարքրվի՝ ուր է գնում մարդը՝ եկեղեցի՞, թե՞ մզկիթ։

7or.am