Աշխարհ

02.11.2015 10:15


Գտնվել է A321–ի ամենափոքրիկ ուղևորի՝ 10-ամսական Դարինայի մարմինը. վթարի վայրում ամենուրեք խաղալիքներ են (տեսանյութ)

Գտնվել է A321–ի ամենափոքրիկ ուղևորի՝ 10-ամսական Դարինայի մարմինը. վթարի վայրում ամենուրեք խաղալիքներ են (տեսանյութ)

Գտնվել են Եգիպտոսում վթարված ռուսական «Airbus A321»–ի ամենափոքրիկ ուղևորի՝ Դարինա Գրոմովայի և նրա ծնողներ Տատյանայի և Ալեքսեյի մարմինները։ «Vesti.ru»–ի փոխանցմամբ՝ Դարինայի տատիկը չի ուզեցել փոքրիկին Եգիպտոս ուղարկել. առաջարկել է խնամել երեխային, մինչ ծնողները կհանգստանան։

Հիշեցնենք՝ Շարմ–էլ–Շեյխից Սանկտ–Պետերբուրգ թռչող «Կոգալիմավիա» ընկերության «Airbus А321»–ն ավիավթարի է ենթարկվել հոկտեմբերի 31–ին։ Ենթադրվում է, որ օդանավը բռնկվել է օդում։ Ողբերգության զոհ է դարձել 224 մարդ։

Նշվում է, որ Սանկտ–Պետերբուրգ տեղափոխված մարմինների նույնականացման գործընթացը կսկսվի նոյեմբերիր 2–ից։

Օդանավի վթարման վայրը՝ Կահիրեից մոտ 300 կմ հեռավորության վրա, անապատային է, բլրոտ և դժվարամատչելի։ Ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս անհայտ են։ Տե՞խնիկա, ահաբեկչությո՞ւն, թե՞ մարդկային գործոն. նշվածներից որևէ մեկը վերջնականապես չի հերքվում։

Առաջինը պոկվել է ինքոնաթիռի պոչը. այն օդանավի քթային մասից 5 կմ հեռու է ընկած։ Հենց այդ մասն էլ փոշեկուլի նման քաշել է այն ամենը, ինչ կար ինքնաթիռի սալոնում, այդ թվում՝ մարդկանց։

Համեմատաբար լավ է պահպանվել ինքնաթիռի առաջնային մասը, որը գլխիվայր շուռ է եկել։ Ողբերգության վայրում ամենասարսափելի գտածոներից են մանկական կոշիկներն ու խաղալիքները, որոնք թափված են ամենուր։

Եգիպտացի զինվորականներն արդեն դուրս են բերել զոհվածների մեծ մասին։ Դեպքի վայրում աշխատում են ռուս հետաքննիչները՝ ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովի գլխավորությամբ։ Գտնված բոլոր իրերը կուսումնասիրվեն Մոսկվայի միջազգային ավիացիոն կոմիտեի լաբորատորիայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը