Իլհամ Ալիևի կուսակցությունը կստանա առնվազն 70 մանդատ 125–ից
Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում ձայների 91%–ի հաշվարկով հաղթում է իշխող՝ «Ենի Ադրբեջան» կուսակցությունը։ Երկրի ԿԸՀ ղեկավար Մազահիր Փանահովը հրապարակել է ընտրությունների նախնական տվյալները՝ հիմնվելով 121–125 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վրա։ Ըստ այդմ՝ նախագահ Իլհամ Ալիևի «Ենի Ադրբեջան» կուսակցությունը կստանա առնվազն 70 մանդատ 125–ից։
Պատգամավոր է ընտրվել նաև Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:
ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը 55,7% է եղել։ «Trend»–ի փոխանցմամբ՝ քվեարկել է ավելի քան 2,89 մլն մարդ, որը 6 տոկոսով ավելի շատ է նախորդ ընտրությունների մասնակցությունից։
Բոլոր շրջաններում կայացած ընտրությունները, «ՏԱՍՍ»–ի տեղեկացմամբ, համարվել են կայացած։
Օրենսդրության համաձայն՝ վերջնական արդյունքների հրապարակման համար ԿԸՀ–ին տրվում է 20 օր ժամանակ, որից հետո պաշտոնական տվյալները ներկայացվելու են Սահմանադրական դատարան։

7or.am