Աշխարհ

02.11.2015 08:22


Թուրքիայի վարչապետն ընտրություններից հետո կոչ է արել նոր Սահմանադրություն ձևավորել

Թուրքիայի վարչապետն ընտրություններից հետո կոչ է արել նոր Սահմանադրություն ձևավորել

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այս կիրակի անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական կուսակցություններին կոչ է արել նոր Սահմանադրություն ձևավորել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, որոնք կմտնեն խորհրդարան, ձևավորել նոր ազգային Սահմանադրություն»,–հայտարարել է նա։

Նաև համատեղ աշխատանքի կոչ է արել՝ երկրում լարվածության թուլացման և հակամարտությունների վերացման ուղղությամբ։

«Trend»–ն էլ հայտնում է, որ ըստ Թուրքիայի ԿԸՀ–ի նախնական տվյալների՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այս ընտրություններում հավաքել է ձայների 50,6 տոկոսը, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը՝ 24 տոկոսը, Ազգայնական շարժում կուսակցությունը՝ 11,8 տոկոսը, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ 10,2 տոկոսը։

Մնացած 3,4 տոկոսը ստացել են մյուս քաղաքական ուժերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը